19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին․ shamshyan.com

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների հետ, Արմավիր քաղաքից դեպի Քարակերտ գյուղ տանող ճանապարհին, Դալարիկ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են տղամարդու դի, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ունեն կասկածներ, որ հայտնաբերվածը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանն է, ում՝ որպես անհայտ կորած, Արմավիրի մարզի ոստիկանները որոնում են արդեն 2 օր:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դին հայտնաբերվել է ամբողջովին երկաթե լարերով կապված, բերանքսիվայր, գլխի վրա էլ կար հսկայական քար և դին գտնվում էր կիսանեխած վիճակում, ինչն էլ հիմք է տալիս դատաբժշկին հայտնելու, որ նրան սպանել են օրեր առաջ:

Փրկարարները սպանվածի դին մեծ դժվարությամբ դրեցին հատուկ դիապարկի մեջ և այն տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենա: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր Օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ