29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանի պատասխանը ԱՄՆ-ին

erdogan (1)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է ԱՄՆ-ի  զինուժի Գլխավոր շտաբի պետ  Ջոզեֆ Դանֆորդի հայտարարությանը: Վերջինս  մտահոգություն էր հայտնել  Թուրքիայի  կողմից  Ռուսաստանից  S-400 ՀՕՊ համակարգեր գնման բանակցությունների առնչությամբ:

Ըստ թուրքական «Sabah» պարբերականի՝ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ չի կիսում ԱՄՆ-ի մտահոգությունները՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի իր անվտանգությունն ապահովելու համար համապատասխան միջոցներ ձեռնարկել:

«Որը կողմը ապահովի այդ անվտանգությունը, այդ կողմ էլ քայլերը կուղղվեն: Մենք մի քանի անգամ ԱՄՆ-ի հետ սա քննարկել ենք»,- հայտնել է Էրդողանը՝ նշելով, որ քանի որ ԱՄՆ-ի հետ  չեն կարողացել համաձայնության գալ, ստիպված S-400-ներ գնելու համար բանակցություններ են սկսել Ռուսաստանի հետ:

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունները շարունակում են S-400-ների գնման համար բանակցություններ վարել, և վստահեցրել է, որ Թուրքիան հաստատակամ է իր որոշման մեջ:

«Մենք կնախընտրեք այն կողմը, որի հետ  կարող ենք համատեղ արտադրության իրականացնել: Սա մեզ համար շատ կարևոր է»,-հավելել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Թուրքիան նաև ցանկություն էր հայտնել՝ Ռուսաստանի հետ համատեղ զբաղվել «S-400»-ի արտադրությամբ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ