29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Նա ունի մի կուռք՝ Էրդողանը. Հացպանյանը՝ Արամ Աթեշյանից

download (1)

 «Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին թանգարան դարձավ Պոլսո Հայոց նախկին փոխպատրիարք Արամ Աթեշյանի պատճառով: Նրա պատճառով խաչն ի սկզբանե չտեղադրվեց եկեղեցու գմբեթին»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը:

Հացպանյանի փոխանցմամբ՝  Պոլսո Հայոց պատրիարքարանն ինը տարի շարունակ տառապում էր Պատրիարքությունը բռնազավթած Արամ Աթեշյանի ձեռքից. «Եթե Աթեշյանը փորձի իր թեկնածությունը դնել պատրիարքի ընտրություններում, մեկ ձայն անգամ չի կարող հավաքել»։

Հացպանյանը նկատում է, որ վաղը կրոնական ժողովն Արամ Աթեշյանին պետք է ստիպի հանձնել Պատրիարքարանի կնիքը, գույքի հաշվարկ կատարել: 

«Պատրիարքարանը ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու վեց նկար ունի՝ որպես սեփականություն, սակայն դրանք այժմ չկան, Պատրիարքարանում չեն: Իսկ թե որտեղ են, ոչ ոք չգիտի: Հնարավոր է՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի մոտ, ով Այվազովսկու կտավների ամենամեծ կոլեկցիոներն է»,-հայտնում է  Սարգիս Հացպանյանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ