18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չինացիներն էլ կասեն` մեր լեզուն ընդունեք որպես պետական. լեզվաբաններ (տեսանյութ)

Լեզվաբան Լավրենտի Միրզոյանն ասում է, որ մենք պիտի պատրաստ լինենք Արևմուտքի մարտահրավերներին, որ նետված են ՀՀ-ոի ու լեզվի պետական տեսչության վրա: Այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նա նշեց, որ սպասելի էր, որ ռուս գործիչների կողմից կարող է առաջարկ արվել ռուսերենը որպես պետական երկրորդ լեզու ճանաչել ՀՀ-ում:

«Սահմանադրական փոփոխություններ պիտի լինեն, եթե դա նպատակ դառնա, ժողովուրդը պիտի ինքը որոշի` կցանկանա, որ ռուսերենը լինի 2-րդ պետական լեզու, թե չէ: Չինացիներն էլ կասեն, որ մենք ավելի շատ ենք, չինարեն խոսացողներն ավելի շատ են, ինչո՞ւ մեր լեզուն չեք ընդունում պետական լեզու ևս»,-հավելեց Լավրենտի Միրզոյանը` նկատելով, որ այս հարցը փակված է, իշխանություններն էլ փակեցին:

Նշենք, որ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ, որպեսզի ազգային վարորդական իրավունքներն ընդունվեն Ռուսաստանում:

Լավրենտի Միրզոյանն ընդգծեց, որ այս և լեզվի պահպանության խնդիրները պիտի կարգավորվեն Լեզվի պետական տեսչության միջոցով, բայց արգելված է, որ նա ստուգումներ կազմակերպի պետական մարմիններում, պատճառաբանությունն այն է, թե խոչընդոտում է  գործարարությանը:

«Մենք լուրջ խնդիրներ ունենք, այս տեսչությունն ազգային անվտանգության խնդիր է իրականացնում»: 

Լեզվաբան Արտաշես Մարտիրոսյանն էլ նշեց, որ մտահոգված չէ ռուսաց լեզվի հետ կապված խնդրով, քանի որ գիտի, որ այդ հարցը չի կարող ընդունվել: «Սա աբսուրդի ժանրից է, ի՞նչ կապ ունի վարորդական իրավունքի իրավաչափ լինելը ռուսերենի պետական կարգավիճակ ստանալու հետ»,-հարցնում է նա:

Արտաշես Մարտիրոսյանն էլ ընդգծեց, որ մեր իշխանություններն այս հարցը փակեցին, ասացին, որ նման բան չի կարող լինել: «Մի խնդիր կա, որ մենք  եթե լինենք տնտեսապես հզոր երկիր, մեզ նման առաջարկներ չեն արվի, մեզ հետ կխոսեն հավասարը հավասարի հետ»:

 

Առավել մանրամասն` տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=msNe7qI0X7U&feature=youtu.be

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ