20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կհրապարակվի Անժելայի սիրեկանների ու սիրուհիների ցանկը. Իրավունք

Տխրահռչակ դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդ” Կարեն Արայանի քրեական գործով վիճաբանական փուլում, որը կայանալու է սեպտեմբերի 27-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում, հրապարակվելու է խիստ գաղտնի պահվող մի վկայի ցուցմունքը: Այդ մասին գրում է “Իրավունք” թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

“Դռնփակ դատաքննության ամբողջ ընթացքում այդ գործով վկաները ջանում էին խուսափել դատարան գալուց: Դրա ստույգ պատճառները հանրության համար այդպես էլ մնացին անհայտ: Եվ ահա պարզվում է, որ նախաքննության ժամանակ եղել էր մի անձ, որը պահանջել էր, որպեսզի քրեական գործում չարծածվի իր ով լինելը եւ ցուցմունք էր տվել կեղծանվան տակ: Նման “արտոնություններ” տրվում են այն վկաներին, որոնց, ըստ վարույթն իրականացնողի, կարող է սպառնալ իրական վտանգ: Այս վկան ասել էր` Կարեն Արայանի հայրը “օրենքով գող” է, եւ ինքը վախենում է հաշվեհարդարից:

Ի դեպ, թերթի տեղեկությունների համաձայն, Կարենի հոր առողջական վիճակը թույլ չի տա նրան ձեռնարկել թշնամական որեւէ գործողություն անգամ մեծ ցանկության առկայության դեպքում:

Նկատի ունենալով, որ նման դեպքերում լրջորեն սահմանափակվում են մեղադրյալի դատավարական իրավունքները, պետք է ենթադրել, որ քննչական մարմինները ունեին ավելի լուրջ հիմքեր: Սակայն ենթադրությունը մի բան է, իրականությունը տրամագծորեն այլ: “”Իրավունքի” վերջին համարներից մեկում մենք ներկայացրել էինք մի դեպք, երբ քննիչը խաբեությամբ համոզել էր մի վկայի հորինած անվան տակ տալ սուտ ցուցմունք: Այդ մասին դատարանում հայտարարել էր ինքը վկան…
Շուտ թե ուշ, հայտնի կդառնա նաեւ Ա. Սարգսյանի սիրեկանների ու սիրուհիների ցուցակը, որն, ըստ աղբյուրի, ներկայացված է գործում խիստ կրճատված…

Ասեկոսեները քիչ չեն, սակայն դա հանրահայտ դեպքի վերաբերյալ փակ դռների հետեւում իրականացվող դատաքննության տրամաբանական հետեւանքներն են”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ