19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ունեզրկում

Վոլեյբոլի քաղաքականությունը, կարծես չի հանդարտվում, և կրքերը շարունակում են եռման նոր աստիճանի հասնել: Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները ՀԱՕԿ-ը ճանաչեց ապօրինի: Այստեղ աչ այնքան էական էր ֆեդերացիայի ընտրության, որքան դրա քաղաքական նշանակության հարցը:

Այս իմաստով ներքաղաքական ազդեցիկ ուժերի միջև առկա է կոնֆլիկտի որոշակի մակարդակ: Այս խճանկարի հեղինակը Մաքսային միության օգտին կայացված որոշումն էր, քանի որ ցանկացած քաղաքական ուժ, որը տիրապետում է որոշակի ներքաղաքական ռեսուրսների, ցանկանում է այդ ռեսուրսները կրկնապատկել, սեփական դիրքն ամրապնդել արտաքին քաղաքական հենարանի հայթայթման ճանապարհով:

Ռուսաստանի Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահն այդ երկրի Անվտանգության դաշնային խորհրդի նախագահ Պատրուշևն է, ուստի, Արթուր Բաղդասարյանի՝ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի ստանձնումը կբացեր որոշակի նույնականացման բազա  ռուս գործընկերոջ հետ, որը քաղաքականության մեջ կարող էր խորացնել գործնական հարաբերությունները՝ հանգեցնելով գործընկերային հարաբերությունների:

Ի դեպ, ՌԴ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը Պատրուշևի կողմից զբաղեցնելու փաստի մասին շեշտել էր նաև Հեղինե Բիշարյանը, որը պատահական չէր, քանի որ դրանով փորձ էր արվում սեփական կուսակցության լիդերի համար պոզիտիվ դիրքավորում ապահովել:

Քաղաքականության մեջ, այնուամենայնիվ, իդենտիֆիկացիան ունի կարևոր շարժիչ ուժ: ԲՀԿ-ն, որի արտաքին քաղաքականության ծրագրային հիմքում դրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման հեռանկարը, չէր կարող  այդ պաշտոնի նկատմամբ  անտարբեր լինել:

Բացի այդ, հնարավոր է՝ Գագիկ Ծառուկյանը, այս ամենը հաշվի առնելով, չէր ցանկանում Արթուր Բաղդասարյանին, ով տիրապետում է բավական լուրջ վարչական, ֆինանսական և քաղաքական ռեսուրսների, տեսնել նաև ռուսական լավ գործընկերային հարաբերությունների մեջ, այսինքն՝ ունենալ ուժեղ մրցակից: Պարզ ասած՝ Բաղդասարյանին ՀԱՕԿ նախագահը փորձում է քաղաքականապես ունեզրկել, չթողնելով մարզական այս կառույցի հաշվին քաղաքական կապիտալ հավաքագրել, ինչն ի դեպ, բավական հաջող ստացվել է Ծառուկյանի մոտ: 

Հետաքրքիր է՝ այս ամենին ինչպես կարձագանքի Սերժ Սարգսյանը:

Արման Սահակյան, քաղաքագետ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ