20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Եթե նախկինում ներդրում անողներն ուզում էին հանդիպել նախագահին, վարչապետին, հիմա…»

Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանի կարծիքով` ներդրումների աճի թվերը ցույց են տալիս, որ իրականում վստահությունն աճել է: «Իհարկե, միայն վստահությամբ դա պայմանավորել հնարավոր չէ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Փոխնախարարը նկատեց, որ ներդրումների հիմնական խնդիրն այն էր, որ Հայաստանը գտնվում էր ծանր իրավիճակում, տնտեսական ճգնաժամում, սահմանափակումների մեջ:

«Այս ամենն ինչ-որ ազդեցություն ունեցան: Հիմա խնդիրն այն է, որ մենք ունենք արտահանման աճ, իսկ ներդրողը առաջին հերթին նայում է շահույթ ստանալուն: Եթե ինքը կարողանում է այստեղ գործարան բացել, իրեն չեն պանգարում, անգամ օգնում են, ինքը կարողանում է իր ապրանքն արտահանել ու օգուտ ստանալ, իհարկե, հետաքրքրությունն ավելանում է»:

Հարցին, թե փաստորեն, այլևս չեն խանգարում ներդրողներին համապատասխան մարմիններն ու շուկայում մենաշնորհ ունեցողները, Ազիզյանը պատասխանեց. «Ասեմ, որ օգնում են: Մի քանի անգամ ներդրողների հետ հանդիպմանը եղել են խոսակցություններն այդ մասին, մենք վստահեցրել ենք, որ եկեք Հայաստան, կտեսնեք, որ հնարավոր է ներդրում իրականացնել ու շահույթ ստանալ: Ընդհանուր կարծրատիպը, որ Հայաստանում հնարավոր չի, կխլեն, նման բան չկա, բացատրել ենք, փորձով էլ նրանք կարող են փաստել:

Եվ եթե նախկինում 10 միլիոն դոլար ներդրում անողն անպայման փորձում էր հանդիպել նախագահի, վարչապետի հետ, վստահություններ ստանալ, այս դեպքում փոխնախարարի մակարդակն իրենց լիովին բավարարում է»,-եզրափակեց փոխնախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ