28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սերժ Սարգսյանն ստանձնել է յուրահատուկ բուֆերի դեր ՀՀԿ-ի ու Կարեն Կարապետյանի միջև»

arm149189976643

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է, որ հարցը, թե 2018 թվականին ով է լինելու ՀՀ վարչապետ, առաջացավ այսպես. «Ես կարծում եմ սկսվեց այն պահից, երբ Սերժ Սարգսյանը մոտ 2 տարի առաջ լրագրողներին հայտարարեց, որ թիվ մեկ պաշտոնյան լինելու է վարչապետը, և ենթագիտակցաբար բոլորի  գլուխները մտավ սխալ պատկերացումը, որ նախագահի կարգավիճակի մի պաշտոնյա է լինելու վարչապետը, և եթե 2018 թվականին նշանակվեց վարչապետ, նախագահի նման 5 տարով լինելու է այդ պաշտոնին ու դառնալու է թիվ մեկ պաշտոնյան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Եթե նայում ենք այսօրվա Սահմանադրությունն ու գործնականը, տեսնում ենք, որ վարչապետն ավելի քիչ է պաշտպանված, քան ԱԺ նախագահը, քանի որ ամենախոցելի ֆիգուրն է, իսկ ԱԺ նախագահից առանձնապես սպասելիքներ չունեն, բոլոր սպասելիքները վարչապետից են»,-նշեց նա:

Բացի այդ Վիգեն Հակոբյանը հռետորական հարց ունի. «2018 թվականին եթե իքսը նշանակվեց վարչապետ, ի՞նչն է խանգարում ՀՀԿ-ին նշանակել այդ իքսին, հուլիսին ասել, որ չստացվեց, այլ վարչապետ է պետք:  Այդ թյուրիմացությունը գալիս է թյուրըմբռնումից, որ 2018-ի վարչապետը առնվազն 5 տարվա վարչապետ է»:

Ինչ վերաբերում է հենց բուն քննարկվող թեմային, թե արդյոք նախագահ Սարգսյանը հավակնում է լինել վարչապետ ապրիլից հետո, թե ոչ, ապա քաղտեխնոլոգը շեշտեց, որ այս պահի դրությամբ վերջնական որոշումը չկա, բայց նախագահի ու վարչապետի մեջ կա հստակ համաձայնություն հստակ ճանապարհային քարտեզով: «Բաժանումներ կան, կարծես, նրանց միջև, Սերժ Սարգսյանն ստանձնել է յուրահատուկ բուֆերի դեր ՀՀԿ-ի ու Կարեն Կարապետյանի միջև, այսինքն` Կարեն Կարապետյանին պաշտպանում է ՀՀԿ որոշ խմբերի հնարավոր հարվածներից, բայց նաև նրանց է պաշտպանում վարչապետի առավել կոշտ քայլերից: Եթե հիմա փաստերին ենք նայում, այդ քարտեզի բոլոր քայլերն արվում են: Այն պահին, երբ Կարեն Կարապետյանի դեմ լուրջ ուղղորդված արշավ սկսվեց, այդ պահին Սերժ Սարգսյանն իր քայլն անում է, կանգնեցնում է:

Համագումարի ժամանակ հայտարարեց, որ եթե հաղթենք, Կարեն Կարապետյանն է լինելու վարչապետ, իսկ դա Սերժ Սարգսյանի ոճը չէ: Նույնը եղավ Կառավարության հրաժարականից հետո, նույն օրը նշանակվեց, հետո հրաժարականի մասին խոսակցություններ գնացին, հատուկ պատասխանեց, հետո էլ գնաց Կառավարություն ու հաստատեց:

Իմ տպավորությամբ, եթե 2018-ի ապրիլի մոտերը որևէ ֆորսմաժորային իրավիճակ, որ կպահանջի շատ կոնկրետ վարչապետ, չեմ բացառում, որ Կարեն Կարապետյանը կմնա տնտեսական բլոկի գլխին, բայց դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը չի մնալու իշխանություն այն առումով, որ իր ձեռքին չի մնալու քաղաքական իշխանություն, իր ձեռքի տակ են մնալու խորհրդարանն ու ուժային բլոկը»:

Վիգեն Հակոբյանն ասաց, որ  կարող է բազմաբևեռ իշխանություն լինել, ինչը բնորոշ է պառլամենտական համակարգին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ