19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կառնուտի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած տղամարդու դին (ֆոտո)

Ջրափրկարարները րոպեներ առաջ Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճում հայտնաբերել են ջրահեղձված՝ 1981 թ. ծնված Կ. Գ.-ի դին և դուրս բերել: Այս մասին Henaran.am-ի թղթակցին տեղեկացրեց, ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանը:

 

Նա Կառնուտ գյուղի բնակիչ էր: «Գտնվել է մոտավորապես ջրամբարի մեջտեղի հատվածում, հավանաբար ջուրն է տեղաշարժել նրան: Այս պահին դիակը դուրս է բերվել: Սպասում են քննիչների ժամանմանը»,-նշեց Արթուր Կարապետյանը:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին՝ ժամը 00:17-ին, տեղեկություն է ստացվել, որ 1981 թ. ծնված Կ. Գ.-ը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել, կասկածվում է, որ նա խեղդվել է ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճի  ափին հայտնաբերվել է Կ. Գ.-ի հագուստը: Փրկարարները որոնողական աշխատանքնե կատարել են, բայց ժամը 03:03-ին մթության պատճառով և եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դադարեցվել էին, առավոտյան 10։30 –ից վերսկսվել են որոնողական աշխատանքները: Դեպքի վայրում աշխատում էր Սևանից ժամանած հատուկ ջրափրկարարական ջոկատը:9241

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ