29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Չեն ընտրի՝ ծանր չենք տանի. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը` Պոլսո Պարտիարքության հավանական թեկնածու

eng138624063479

Հայաստանում է գտնվում Պոլսի Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը: «Հայ ձայնին» տված հարցազրույցում նա անդրադարձել է Պոլսի  Հայոց պատրիարքարանի սպասվող ընտրություններին:

Խոսելով հնարավոր հավանական թեկնածուների մասին՝ Գարեգին արքեպիսկոպոսը նշել է, որ հավանական թեկնածուների շարքում են նաեւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը

Henaran.am-ի թղթակիցը  այս մասին  մասին զրուցել է  Շիրակի  թեմի առաջնորդ Միքայել  Սրբազանի հետ:

-Թեկնածությունս չի առաջադրվել՝ կամ կառաջադրվի, կամ չի առաջադրվի: Ուղղակի ես թեկնածու կարող եմ լինել, որովհետև թուրքահպատակի որդի եմ, ես երբեք թուրքահպատակ չեմ եղել,  բայց հայրս եղել է թուրքահպատակ և դա հնարավորություն է տալիս առաջադրվելու: Սկզբնական շրջանում մտածում էին, որ պատրիարքի թեկնածու կարող է լինել Թուրքիայում ծնվածները, հետո անդրադարձան, որ կարող են նաև թուրքական արմատներ ունեցողները թեկնածու լինել: Քանի որ հայրս թուրքահպատակ է, կիլկիացի է, իսկ  Նավասարդ սրբազան Կճոյանի  հայրը պոլսեցի է, կարող ենք լինել թեկնածու,- նշեց  Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

 Մեր թղթակցի այն հարցին, թե  արդյոք նա ցանկանում է գնա”լ ու թողնել Շիրակի թեմը,  Միքայել սրբազանը պատասխանեց.

-Իմ ցանկությունը երկրոդական  է, եկեղեցին ուր որ անհրաժեշտ է համարում,  էնտեղ էլ  պիտի լինես: Եթե անհրաժեշտ կհամարեն կընտրեն, կգնանք, չեն ընտրի՝  ծանր չենք տանի: Գյումրին թողնելը դժվար է,  բայց ինչ որ մի օր պիտի թողնենք Գյումրին էսպես, թե էնպես,  ամբողջ կյանքում Գյումրիի առաջնորդ լինե՞մ, պիտի թողնենք, որ երիտասարդները գան փոխարինեն:

Պոլսո պատրիարքական ընտրությունները նախատեսվում է դեկտեմբերին: Թեմակալ առաջնորդը նաև հավելեց, որ հնարավոր է թեկնածուների թիվը ավելանա, քանի որ  կարող է էլի լինեն  հոգևորականներ, որոնք ունեն թուրքահպատակ  արմատներ:

            Այսպիսով նախնական թեկնածուներ կլինեն Գարեգին արք Բեքչյանը, Արամ արք Աթեշյանը, Սահակ եպս Մաշալյանը, Սեպուհ արք Չուլջյանը, Խաժակ արք Պարսամյանը, Սեւան արք Ղարիբյանը, Նավասարդ արք Կճոյանը, Միքայել եպս Աջապահյանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ