25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բացահայտվել է Նոր Նորքում կատարված գրպանահատությունը

Հուլիսի 21-ին՝ ժամը 22.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 1953 թ. ծնված Աիդա Մ.-ն դիմում է ներկայացրել, որ հուլիսի 21-ին՝ ժամը 20.45-ին, Նոր Նորքի 1-ին զանգվածում անհայտ պայմաններում կորցրել է դրամապանակը, որի մեջ եղել է նույնականացման քարտը և 4 բանկային քարտ: 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 22-ին՝ ժամը 11.20-ին, Երևանի Խանջյան փողոցի թիվ 49 հասցեի մոտից բաժին բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ն:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է Աիդա Մ.-ի դրամապանակը` գումար, նույնականացման քարտ, բանկային քարտեր, տարբեր խանութների զեղչերի քարտեր: 
Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ