19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արենիում բերքի մթերման հետ կապված՝ խնդիրներ չկան

Այսօր ՀՀ-ի տարբեր համայնքներում բերքի  իրացման հետ կապված՝ խնդիրներ կան: Մեր թղթակիցը պարբերաբար  կապ է հաստատում  համայնքի ղոկավարների հետ՝ փորձելով հասկանալ՝ ինչ խնդիրներ կան. այս շրջանում համայնքապետերը  ամենաշատը բողոքում են բերքի իրացման հետ կապված խնդիրներից և, բնականաբար, մշտապես  արդիական խնդիրներից. աշխատատեղերի բացակայությույն, օր օրի աճող արտագաղթ:

 Վայոց ձորի Արենի համայնքում, պարզվում է, բերքի մթերման հետ կապված՝ խնդիրներ չկան: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հավաստիացրեց համայնքի ղեկավար   Րաֆֆի Խաչատրյանը:

«Արենի  համայնքը  գտնվում է  միջպետական ճանապարհի մոտ, ուստի    բնակիչները կարողանում են իրենց բերքը սպառել   մայրուղու մոտ գտնվող շուկայում: Բացի  այդ՝ գյուղացիներից շատերը իրենց հողատարածքներին հարակից ՝ տաղավարներ  ունեն և  անտեղ են իրացնում իրենց պտուղ-բանջարեղենը: Մեր համայնքում հողատարածքներն առանձնապես շատ չեն, ուստի բերքի պաշարներն էլ, բնականաբար, շատ չեն և, բարեբախտաբար, այնպիսի իրավիճակ չի ստեղծվում, որ գյուղացին չկարողանա իրացնել իր բերքը: Համենայն դեպս, այս պահի դրությամբ՝ մենք նման խնդիր չունենք», – նշեց Արենիի համայնքապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ