24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

6069 արտակարգ դեպք կես տարվա մեջ

2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում 6069 արտակարգ դեպք է գրանցվել. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն: Այդ պատահարների արդյունքում զոհվել է 149, տուժել` 4 866 մարդ:  

Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ արտակարգ պատահարների թիվը աճել է 16,7%-ով՝ 867 դեպքով, ընդ որում՝ 10-ով աճել են զոհերի, և 747-ով տուժածների թվաքանակը, հաջողվել է փրկել 131 մարդու, որը 28-ով ավելի է նախորդ տարվա գրանցված ցուցանիշից:   

Դեպքերի 3 534-ը եղել են տեխնածին բնույթի, որից զոհվել է 110 մարդ, տուժել՝ 2261-ը:  2 357-ը եղել է սոցիալ-կենսաբանական բնույթի, ինչից  37 մարզ զոհվել է և տուժել 2601-ը: «Հարկ է նշել, որ դեպքերի մեծամասնությունը բաժին է ընկել ՃՏՊ-ներին, հրդեհներին և թունավորումներին՝ 91%-ը: Մասնավորապես 1887 հրդեհից  զոհվել է 2 տուժել 26 մարդ,  1499 ՃՏՊ-ից զոհվել է 101, տուժել՝  2216 մարդ, և 181 թունավորումից զոհվել է 30,  տուժել՝ 2598 մարդ»,-ասաց նա և նշեց, որ զոհերի 90 տոկոսից ավելին ևս բաշխվել է պատահարների այս դասերին:

Խանգելդյանը նշեց, թե 109- ով աճել է ՃՏՊ-ների թիվը, թեև զոհերի թիվը 6-ով նվազել է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ