18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գերմանիայի նախագահն աջակցել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կառավարության որոշմանը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ աջակցում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Գերմանիայի կառավարության որոշմանը:

«Էրդողանի հետ տարիներ շարունակ աշխատող մարդիկ այժմ կամ բանտերում են, կամ չեն համարձակվում իրենց բերանը բացել: Մենք դա չենք ընդունում», – հայտարարել է Գերմանիայի նախագահը:

Թուրքական «Demokrathaber»  լրատվակայքի տեղեկացմամբ՝ Գերմանական «ZDF» հեռուստաալիքի եթերում ելույթ ունեցած Շտայնմայերը նաև նշել է, որ ողջունում է ԱԳ նախագահ Զիգմար Գաբրիելի՝ գերմանաբնակ թուրքերին ուղղված բաց նամակը:

«Դա իսկապես շատ ցավալի է և այդ պատճառով անհրաժեշտ է թուրքական ծագմամբ մեր քաղաքացիներին ուղղված հայտարարություն կատարել», – նկատել է նախագահը:

Գերմանիայի արտգործնախարար Գաբրիելի հեղինակած բաց նամակը գերմանական «Bild» թերթում հրապարակվել էր հուլիսի 22-ին: Նախարարը նշել էր, որ Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանավորման պատճառով անհրաժեշտություն է ստեղծվել այդ երկրի հետ հարաբերություններում նոր մոտեցում մշակել:

«Մենք միշտ կողմ ենք եղել Թուրքիայի հետ լավ հարաբերություններին, քանի որ  գիտենք, որ Գերմանիայի և Թուրքիայի միջև լավ հարաբերությունները ձեզ համար կարևոր են»,- ասված է նամակում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 13-ին պատասխանել էր Զիգմար Գաբրիելի նամակին: «Գերմանացի պաշտոնյաներին՝ ի դեմս Գերմանիայի արտգործնախարարի, մինչ օրս միշտ մի բան եմ կրկնել. խնդրում եմ, մենք ՆԱՏՕ-ում միասին ենք: ԵՄ գործընթացում բանակցող երկրներ ենք: Հետևաբար, մեր միջև եղած մարտավարական գործընկերությունը նոր չէ: Մեր գործընկերությունը վաղուց է ձևավորվել: Եվ այդ գործընկերությունը ստվերող որևէ քայլ պետք չէ անել», -ասել է Էրդողանը:
 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ