25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Քամու պատճառով Գետարգել գյուղը վնասներ է կրել

Հուլիսի 23-ին, ժամը 21:12-ին  ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել այն մասին, որ Կոտայքի մարզի Գետարգել գյուղի Ա.  Ալեքսանյան փողոցում՝ գյուղապետարանի մոտակայքում ուժեղ քամի է եղել. ԱԻՆ -ի աշխատակիցներհ մեկնել են Գետարգել՝ համապատասխան օգնություն ցույց տալու:

Henaran.am-ի հետ զրույցում Գետարգել համայնքի ղեկավար   Արսեն Կարապետյանը  նշեց՝ գյուղապետարանի մոտակայքում    ծառը  քամու պատճառով ընկել է էլեկտրական  լարերի ու գազատար խողովակի վրա, ինչի արդյունքում երկուսն էլ վնասվել են:

«Բարեբախտաբար,  համայնքի բնակիչներից և ոչ մեկը չի վնասվել: ԱԻՆ-ի աշխատակիցները եկել եմ  մեր համայնք: Նրանց ու գյուղացիների ջանքերով ծառը կտրեցինք, իսկ առաջիկայոմ գազի խողովակը ու հոսանքալարն էլ լիովին  կնորոգվեն, այնպես որ, բարեբախտաբար, մեր կրած  վնասները մեծ չեն եղել», –  նշեց Գետարգել համայնքի ղեկավարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ