16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Վաղուց ժամանակն էր, որ այս կառավարությունը սուրճ խմելու գնար

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը չի կարող ասել, թե ինչու ՀՀ կառավարությունը հրաժարական չի տալիս այն դեպքում, երբ նախագահ Սերժ Սարգսյանի պահանջած յոթ տոկոս տնտեսական աճն, ըստ նախնական կանխատեսումների, չի իրականացնելու:

՛՛Մենք չենք վստահում ներկա կառավարությանը և բազմիցս ենք դրա մասին ասել, եւ դրա վերաբերյալ մենք ներկայացրել ենք հարցադրումներ: Հանրապետության նախագահի կողմից առաջ քաշված ոչ միայն 7 տոկոսանոց տնտեսական աճը, այլև եկամուտների առաջանցիկ բարձրացումը, համեմատումը գնաճի հետ պահպանված չեն, պաշտպանված չեն: Մնացածը, թե ինչու ներկա Կառավարությանը տուն չի ուղարկում, դա պետք է ասի պարոն Սարգսյանը: Վաղուց ժամանակն էր, որ այս կառավարությունը սուրճ խմելու գնար՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը:

Դիտարկմանը, որ նախարարները նշում են, թե գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացման պատճառով է նման տնտեսական ստացվում, պատգամավորը պատասխանեց. ՛՛Հիմնավորվում է միջազգային տնտեսական դրությամբ, ես չեմ լսել գազի ու էլեկտրաէնեգրիայի բարձրացմամբ հիմնավորվի, բայց երբ այդ բարձրացումը եղավ, նրանք ասում էին, որ չի ազդի մեր նախատեսած ցուցանիշների վրա: Քանի որ երկրի պատասխանատուն ես չեմ, չեմ կարող պատասխանել, թե ինչու կառավարությունը չի ազատվում աշխատանքից՛՛:

Հարցին, թե երբ նախագահը խոսում էր յոթ տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին, արդյոք չէր հաշվարկել սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոնները, Մինասյանը խնդրեց հարցը նախագահին ուղղել: ՛՛Ես ինչ իամանամ՝ հաշվարկել է, թե ոչ, տրամաբանությունը հուշում է, որ պետք է հաշվարկեր, ցանկացած տեղեկատվություն պետք է հիմնավորված լինի լուրջ կանխատեսումների և հաշվարկների վրա՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ