23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մի կերպ յոլա ենք գնում էլի. Ատղաձորի համայնքապետ

Ինչպես հայտնի է, ԱԺ-ն հաստատել է Սեւանից հավելյալ 100 միլիոն մ³ լրացուցիչ ջուր վերցնելու նախագիծը ՝ հավատացնելով` ֆերմերների հոգսերը թեթեւացնելու համար են գնում այս քայլին, բայց մի շարք համայնքներից ահազանգեր ենք ստանում, որ ջուր չկա, եւ իրենց բերքն ամբողջությամբ չուրանում է:

Բնապահպան Ինգա Զարաֆյանն օրերս իր հարցազրույցներից մեկում նշել է` բնապահպանները եղել են Աստղաձոր համայնքում, որտեղ ջուրը Սեւանից պոմպակայաններով է հասնում.  պոմպակայանը հին է, կառուցվել է մոտ 40 տարի առաջ, այս տարի ընդհանրապես՝ թեկուզ մասնակի չի վերանորոգվել, եւ լինում են ջրի կորուստներ:

Henaran.am-ի հետ  զրույցում  Աստղաձորի համայքապետ  Ռոբերտ Խաչատրյանն ասաց՝  պոմպակայանի հետ կապված՝ որոշակի խնդիրներ, բնականաբար, կան, բայց նախկինում վիճակն է՛լ ավելի  վատ էր, այնպես որ,   հիմա իրավիճակը համեմատաբար ավելի լավ է:

«Այդ պոմպակայանով չենք կարողանում ամբողջ գյուղի հողատարածքները ոռոգել, ուստի մենք ինքսներս էլ փորձում ենք մեր միջոցներով ինչ-որ տարբերակներ գտնել այս իրավիճակը հաղթահարելու համար. խորքային հորեր ենք փորում, փորձում ենք այդ ճանապարհով ջուր ստանալ ու ոռոգել մեր հողարատածքները: Մի կերպ յոլա ենք գնում էլի», – եզրափակեց Աստղաձորի համայնքապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ