25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նրան սպանել են միմիայն աթոռի համար. Պռոշյանի գյուղապետի սպանության գործը չի բացահայտվում

Պռոշյանի գյուղապետ՝ դաշնակցական  Հրաչ Մուրադյանի սպանությունից 7 ամիս է անցել, սակայն այս սպանությանը ըստ էության դեռևս բացահայտված չէ: Թեև սպանության մեղադրանքով ձերբակալված է նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, որի նկատմամբ մեղադրանքը դեռևս հաստատված չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ Արայիկ Պետրոսյանի փաստաբանը երեկ արել է մի հայտարարություն, որը շարժել է իրենց կուսակցության վրդովմունքը.”Ձերբակալվածի դատապաշտպանը հայտարարություն էր արել և միակողմանի եզրակացություն և գնահատականներ է հնչեցրել: Կա հասարակական պահանջ և Պռոշյան համայնքի և ՀՅԴ-ի կողմից, որ այս հանցագործությունը մեր իրավապահ մարմինների կողմից պիտի բացահայտվի, բայց հենց նրանց ոչ հետևողական աշխատանքի շնորհիվ չի բացահայտվում”,-ասաց Աղվան Վարդանյանը:

Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ ներկայացուցիչները այսօր  հանդիպելու են  նաև գլխավոր դատախազի հետ և  այս գործի նկատմամբ հետևողականություն են պահանջելու:
  Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ սպանված գյուղապետի եղբոր տղան Հակոբ Մուրադյանը նշեց.

«Ընտանիքը մտածում է, որ այս գործը գնումա դեպի փակուղի: 2010 թվականի մահափորձը ցանկանում են միացնել այս գործին: Տեղյակ պահեմ, որ Հրաչ Մուրադյանը որևէ փակ գործ չի ունեցել: Համոզված եմ, որ եթե ուզենան բացահայտեն հաստատ կբացահայտեն»:

Իսկ Պռոշյանի գյուղապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Լուսինե Պետոյանը նշեց, որ գյուղապետարանի  նախկին աշխատակիցները հրաժարվել են աշխատել նոր գյուղապետի հետ քանի որ.”Նրան սպանել են միմյայն նրա աթոռին հասնելու համար, դրանից հետո մենք այլևս չենք աշխատել նոր գյուղապետի հետ: Այս սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի”,-նկատեց Լուսինե Պետոյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ