24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սկանդալ է հասունանո՞ւմ. վարչապետը զարմացրել է պատգամավորներին

Ազգային ժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, թե գործազուրկներին հատկացվող նպաստների 94%-ը չէր հասնում ճիշտ հասցեատերերին, միայն վեց տոկոսն էր հասնում սոցիալապես անապահովներին, զարմացրել է պատգամավորներին: 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը 2014թ-ի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին խնդրեց անդրադառնալ այս հայտարարությանը: ՛՛Այս երևույթի հետ կապված, թե որքանով արդյունավետ կամ անարդյունավետ էր նպաստի հատկացումը, համապատասխան հանձնաժողովի նիստում կանդրադառնան, բայց հաջորդ տարվա համար մենք 6800 գործազուրկների թվի նվազում ենք կանխատեսել, որը հիմնականում պայմանավորված է վարչապետի նշած գործոնով: Այո, գոյություն ունեին ընտանինքեր, որոնք ֆորմալ էին գործազուրկ, անապահով չէին՛՛,-բացատրեց Դավիթ Սարգսյանը: 

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ խնդրեց փոխանցել վարչապետին, որ պետք է այս մասին առանձին զեկույցով հանդես գալ: ՛՛Ինչպե՞ս կարող էին այդքան գումարները փոշիացվել՛՛,-նետեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ