25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հեռուստաալիքները չեն ցուցադրում հայկական մուլտֆիլմեր

Ըստ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի, Հայաստանում կա լավ հեռանկար անիմացիայի զարգացման համար, միայն թե կադրերի պակաս կա: Այս մասին նա ասաց “Հենարան” մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում: Չնայած կադրեր պատրաստվում են, սակայն աշխատանք չկա:

Մուլտիպլիկատորի խոսքով, հայկական հեռուստաալիքները չեն ցուցադրում տեղական անիմացիոն ֆիլմերը: Փոխարենը դրանք մասնակացում են միջազգային փառատոններին:

“Խորհրդային Միության օրոք արտադրված ֆիլմերը պարտադիր ցույց էին տրվում: Հիմա հեռուստաընկերությունները նախընտրում են սերիալներ, այլ երկրների մուլտֆիլմեր”,-ասաց Սահակյանցը: Վերջինս նաեւ նշեց, որ պատճառը գումարը չէ. սյդ ֆիլմերը  տեղական հեռուստաընկերություններին տրվում են անվճար:

Սահակյանցը ափսոսում է, որ վերջին շրջանում արտադրված ֆիլմերը բաց ցուցադրությունից հետո այլեւս չեն ցուցադրվում:

Ոլորտի զարգացման միակ  խոչընդոտն այս պահին ֆինանսներն են. ”Պետական հովանավորություն կա, բայց բավարար չէ: Դա լրացնելու համար անհրաժեշտ է  մասնավոր բիզնես հատվածի աջակցությունը”,-ասաց նա: 

Ի դեպ հոկտեմբերի 28-ը անիմացիայի միջազգային օրն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ