23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ֆուռը բախվել է «ԶԻԼ» շարժական լցակայանին, կան վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 22-ին, ժամը 00:21-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սեւան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 50-րդ կմ-ին «Renault» մակնիշի VH 03 0HV պետհամարանիշով (վարորդ՝ Վրաստանի քաղաքացի՝ 38-ամյա Սազա Լիպսայա Կառլոեւիչ) ֆուռը բախվել է «ԶԻԼ» մակնիշի 34 SN 350 պետհամարանիշով (վարորդ՝ 37-ամյա Ա. Պ.) ավտոմեքենային (շարժական գազալցակայան), ինչի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկմամբ. կա տուժած:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ս. Լիպսայայի առողջական վիճակը գնահատել են կայուն, իսկ Ա. Պ.-ն հետազոտվել եւ դուրս է գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:15-ին, մարվել 01:51-ին: Ամբողջությամբ այրվել է շարժական գազալցակայանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ