16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Դա մեկ պատգամավորի տեսակետն է. Աշոտյանը` ԵՏՄ-ից դուրս գալու մասին

«Իրականում պաշտոնական և ոչ պաշտոնական շփումներով հայ-ռուսական օրակարգի ամենաբարդ և կնճռոտ հարցը մնում է ռուսական զենքի մատակարարումն Ադրբեջանին: Դա հիմնավորվում է որպես տնտեսական գործարք, ռազմաքաղաքական պոտենցիալը հսկելու գործոն և այլն, դրանք համոզիչ չեն: Փակ քննարկումներ ենք ունեցել վերջին այցի ընթացքում և մեր ռուս գործընկերներից շատերը կիսում են մեր մտահոգությունները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: 

Նա կարծում է նաև, որ զենքի մատակարարման խնդիրը պետք է պահել օրակարգում:

Ինչ վերաբերում է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյան առաջարկին` դուրս գալ ԵՏՄ-ից, Արմեն Աշոտյանն ասաց, որ դրա համար տնտեսական ու քաղաքական հիմքեր չկան։ 

«Առանձին պատգամավորներ կարող են տեսակետ արտահայտել։ Ես մտադիր չեմ մեկնաբանել առանձին պատգամավորների հայտարարությունները, դա մեկ պատգամավորի տեսակետն է, այլ ոչ թե խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժի»,-հավելեց Աշոտյանը:

Նա վստահ է, որ ԵՏՄ-ն տնտեսական համագործակցության ձևաչափ է, որն, իհարկ,ե ունի աշխարհքաղաքական բնույթ։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ