25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպես կյանքում, այնպես էլ արվեստի ոլորտում շատ են խանգարող հանգամանքներն ու անհավատ մարդիկ. նկարչուհի

Henaran.am-ի զրուցակիցն է երիտասարդ, տղանդավոր նկարչուհի Արփի Թադևոսյանը:

Արփի´, ե՞րբվանից եք նկարում:

-Նկարում եմ դեռ վաղ հասակից, բայց նկարչության դասընթացների հաճախել եմ 12 տարեկանից:

Ի՞նչ ոճի մեջ եք նկարում:

-Քանի որ առայժմ սովորում եմ, ինձ դեռ չեմ գտել որևէ ոճում:  Կարծում եմ` կատարելագործվելու շատ տեղ ունեմ, մինչև կգտնեմ այն, ինչն ինձ է հարազատ:20227073_1594383087239412_96113358_n

Ո՞վ է եղել Ձեր վարպետը:

-Հաճախել եմ  Նորքի  Հայորդաց տուն: Վարպետիս՝ Վահե Վանի մասին,  կարող եմ անվերջ խոսել ու չավարտել, քանի որ իսկապես ինձ բախտավոր եմ համարում նրա հարցում: Մինչև օրս առաջնորդվում եմ իր խորհուդներով, որոնք կյանքիս ուղեկիցն են:  Նրա շնորհիվ սկսեցի էլ ավելի սիրել արվեստն ու հատկապես նկարչությունը:  Քանի որ ինչպես կյանքում, այնպես էլ արվեստի ոլորտում շատ են խանգարող հանգամանքներն ու անհավատ մարդիկ, միշտ փորձել եմ չկոտրվել ու հիշել վարպետիս՝ իր հուսադրող ձայնով ու խրատներով:

Ո՞րտեղից այս տաղանդն ու սերը Ձեզ մոտ, ժառանգակա՞ն է:

Կուզենայի նշել, որ թերևս կարող է  տարօրինակ թվալ բայց, դպրոցում, երբ հանձնարարություններ էի ստանում նկարչության դասերից, ամեն անգամ տանը կռիվ էի անում ասելով, որ ինչու անիմաստ ժամանակ կորցնեմ, ինչ-որ բաներ նկարելու համար. միևնույնն է` նկարիչ չեմ դառնալու:  Սակայն տարիներ անց միայն նկատեցի, որ, երբ որևէ առարկա  չէի ցանկանում սովորել, անմիջապես վերցնում էի թուղթն ու մատիտը՝ արտապատկերելով գրքում եղած մարդկանց դիմանկարները: Ունեմ հեռու ազգական՝ քանդակագործ Դավիթ Երևանցին: Չեմ կարող ասել, որքանով եմ ժառանգել նրանից սերը դեպի արվեստը, սակայն միշտ հպարտանում եմ իրենով:20272003_1594383067239414_1814764806_n

Ի՞նչ եք զգում նկարելիս, այսինքն` հո՞բբի է Ձեզ համար, ուղղակի վայելու՞մ եք, թե մասնագիտությո՞ւն է նկարչությունը:

Ես կարծում եմ, որ ցանկացած նկարչի համար նկարչությունը չի կարող լինել ուղղակի մասնագիտություն, քանի որ մինչև չապրես դրանով  ու փորձես զգալ այն, չես կարողանա նկարել: Հիմա  2 տարի դադարից և մեծ հիասթափություններից  հետո վերսկսում եմ  նկարելը, սակայն սերս դեպի նկարչությունը մնացել է այնպիսին, ինչպիսին եղել է: Ամեն անգամ վրձինը ձեռքս առնելով` հասկանում եմ, որ մինչ այդ պահը  օրս անիմաստ է անցել, ու, կարծես, այդ պահից  սկսում եմ շնչել:20227469_1594383070572747_389248868_n

Մեծն նկարիչներից ո՞վ է Ձեր իդեալը:

-Սիրելի նկարիչներ շատ ունեմ: Քանի որ ամենից շատ սիրում եմ իմպրեսիոնիզմը, կառանձնացնեմ 2 նկարիչների , որոնց համարում եմ նաև իմ իդեալ՝ Օգյուստ Ռենուար և Կլոդ Մոնե: Նայելով նրանց նկարներին` կարծես տեղափոխվում եմ մի ուրիշ աշխարհ, որտեղ ամեն ինչ խաղաղ ու հանգիստ է:20272153_1594383060572748_82664402_n

Արվեստի Ձեր ամնենասիրելի գործը:

 -Դժվարանում եմ տալ հստակ պատասխան, քանի որ սիրելի գործեր շատ ունեմ, բայց ներկա պահին ինձ ամենից շատ դուր է գալիս Ռենե Մագրիտի՝«Մարդու Զավակը»:

Գալով հայերին` ի՞նչ կարող եք ասել` հայերը հետաքրքրվա՞ծ են նկարչությամբ, մշակույթով, նկատի ունեմ երիտասարդությունը, նոր սերունդը:

-Չեմ կարող ասել, որ շատ, սակայն նկատել եմ, որ ներկայումս երիտասարդները ձգտում են էլ ավելի մոտ լինել արվեստին:

Հե՞շտ է Հայաստանում նկարչի կյանքը:  

-Եթե անկեղծ, ես ինձ դեռևս նկարիչ չեմ համարում, քանի որ նկարիչ հասկացողությունը ես մի փոքր այլ ձևով եմ ընկալում: Գտնում եմ, որ դեռ չի հասունացել այն պահը, երբ ես ինձ նկարիչ կկոչեմ: Սակայն կյանքիս այս փոլում շատ են բարդությունները և այն  մարդիկ, ովքեր փորձում են հիասթափեցնել, բայց նախընտրում եմ ընդունել բացասական մտքերը որպես շարժառիթ և դրանց շնորհիվ ձգտում եմ ինքս ինձ ապացուցել, որ ես կարող եմ էլ ավելին:20270039_1594383063906081_1021966901_n

Լավ, իսկ ի՞նչ հետաքրքրություններ ունեք բացի նկարչությունից, ինչով եք սիրում զբաղվել:

-Որպես աշխատանք և զբաղմունք` ընտրել եմ դաջվածքներ անելը, որը դեռ սովորում եմ: Ինչպես ցանկացած հարցում, այս հարցում ևս նկարչությունը շատ է օգնում: Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքում պետք է ընտրի այնպիսի աշխատանք, որը կանի սիրով, և որը հաճույք կպատճառի հենց իրեն: Այս խոսքերը քաջ գիտակցելով եմ ընտրել աշխատանքս:

Ցուցահանդեսներ ունեցե՞լ եք:

-Մասնակցել եմ ցուցահանդեսների, սակայն անհատական ցուցահանդես դեռևս չեմ ունեցել: Բայց ամեն ինչ անում եմ, որ մոտ ժամանակներում ունենամ անհատական ցուցահանդես:

Դա մի երազանք կամ նպատակ, ինչպես ճիշտ կկոչեք ինքներդ, իսկ էլ ի՞նչ երազանքներ ունեք:

-Կարծում եմ, որ երազանքն այն է, ինչը երբևէ չի կարող իրականանալ: Ինչպես յուրաքանչյուր մարդ, ես ևս ունեմ երազանքներ, որոնք միշտ կլինեն ինձ հետ կյանքիս ցանկացած փուլում: Երազանքներից բացի ունեմ շատ նպատակներ, որոնց հասնելու համար պատրաստ եմ անել ամեն ինչ, ինչ կախված է ինձնից:

 

Հարցազրույցը` Սերինե Գաբրիելյանի:

20270128_1594383093906078_332575827_n 20269944_1594383083906079_928324047_n 20289636_1594383090572745_1505181992_n 20272012_1594383080572746_1157729941_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ