19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մահացել է Ադրբեջանի զինված ուժերի ևս մի զինծառայող

Ադրբեջանական ֆեյսբուքյան օգտատերերի էջերից հայտնի է դարձել, որ, բացի ինքնասպան եղած զինծառայողից, այսօր Բաքվի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է նաև հուլիսի 14-ին գլխի շրջանում ծանր վիրավորում ստացած զինծառայող Նահիդ Զահիդ օղլու Սոլտանովը (Nahid Zahid oglu Soltanov)։
Նշեմ, որ զինծառայողի վիրավորման մասին ոչ պաշտոնական աղբուրներից հայտնի է դարձել հուլիսի 15-ին: 
Սկզբնական շրջանում ադրբեջանական օգտատերերը գրում էին, որ Սոլտանովը հրազենային վնասվածքը ստացել է հայկական դիպուկահարների կրակից, իսկ հետո` միջանձնային հարաբերությունների հետևանքով, համածառայակցի կրակից:
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը երկու զինծառայողների մահվան մասին դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել։

Ալեն Ղուկյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ