25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոչ ոք չգիտի

Մաքսային միության ոդիսականն այդպես էլ որևէ հստակ վերջնակետի չի հասնում: Չնայած Մինսկում ստորագրվել է որոշման նախագիծ, որի համաձայն՝ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն, սակայն այդպես էլ պարզ չէ, թե Հայաստանը ե՞րբ է դառնալու Մաքսային միության անդամ, ի՞նչ ճանապարհ պետք է անցնի դառնալու համար կամ խոսքն ի՞նչ ճանապարհային քարտեզի մասին է: Հենց սրանով են տարբերվում Եվրոպան և Ռուսաստանը:

Եվրոպան ունի հստակ տեսլական և դրան հասնելու ռազմավարական և մարտավարական քայլերի հստակություն: Երկիրը, որն ուզում է ինտեգրվել եվրոպական այս կամ այն կառույցին, պետք է անցնի բավական հստակ ճանապարհ՝ արժեհամակարգայինից մինչև ինստիտուցիոնալ, կառցուցվածքային հարաբերությունների սահմանում: Այլ է ռուսական նախագծերի պարագայում, ոչ ոք չգիտի՝ ինչ է իրեն սպասվում, ինչպիսի բարեփոխումների ճանապարհ պետք է անցնի և այլն:

Հայաստանի համար այսպիսի կարևորագույն աշարհաքաղաքական իրադարձության նկատմամբ սոցիալ-քաղաքական իներտությունը մտահոգիչ է: Դա նշանակում է կամ քաղաքական ուժերին Մաքսային միությունը չի հետաքրքրում, կամ էլ այնքան անհստակություն կա, որ դրան նույնիսկ անհաղորդ են պետական ստրուկտուրաները:  

Ամեն դեպքում, այն, ինչ ստորագրվել է Մինսկում, չի ենթադրում, որ Հայաստանը այսօր կամ վաղը դառնալու է Մաքսայինի անդամ, սա հստակ է: Բայց այստեղ մեկ այլ ուշագրավ բան էլ կա. ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովն ասել է.

“Հայաստանը ձգտում է որքան հնարավոր է շուտ անդամակցել Մաքսային միությանը” : Ըստ նրա՝ Հայաստանն ասել է, որ պատրաստ է ստորագրել բոլոր համաձայնագրերը, բոլոր գերատեսչությունները տեղյակ են այդ ամենից, դրանք վերլուծված են, այսինքն՝ Երևանի համար մնում են միայն տեխնիկական բնույթի հարցերը:  

Արդյո՞ք սա նշանակում է, որ Երևանում շտապում են, որպեսզի, ՛՛ամոթով չմնան՛՛ եվրոպացի բարեկամների մոտ. չէ՞ որ, ի վերջո, 4 տարի բանակցում էին Ասոցացման շուրջ, բայց որոշումը կտրուկ փոխվեց Մաքսայինի օգտին: Իսկ հիմա, եթե այս գործընթացը ձգձգվի, կստացվի՝ “նաղդը թողած վազում է նիսիայի հետևից”:

Մաքսայինը Հայաստանի համար դեռևս մշուշոտ է, Վիլնյուսին էլ դեռ ժամանակ կա:

 

Արման Սահակյան քաղաքագետ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ