29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի հոկեյը Հայաստանում ևս զարգացում ունենա. Սերժ Սարգսյան

54.thumb

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահի առաջին այցը Հայաստան զգալիորեն կխթանի մեր երկրում աշխարհի ամենատարածված և սիրված սպորտաձևերից մեկի՝ հոկեյի զարգացումը:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային ֆեդերացիայի անդամակցությունը միջազգային ֆեդերացիային:

Հանրապետության Նախագահը նշել է, որ չնայած հոկեյը Հայաստանում զարգացած չէ, այնուհանդերձ որոշակի միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի այդ սպորտաձևը ևս զարգացում ունենա: Այդ նպատակով, ըստ Նախագահի, ստեղծվում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ. Երևանում շուտով կբացվի հոկեյի երկրորդ մարզադաշտը՝ անհրաժեշտ բոլոր չափանիշներին համապատասխան:

Նշվում է, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռենե Ֆազելին Հայաստանում հոկեյի զարգացմանը նպաստելու պատրաստակամության համար: Զրուցակիցները երկուստեք համակարծիք են եղել, որ այդ սպորտաձևը Հայաստանում զարգացման հնարավորություններ և ներուժ ունի, որի ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ