25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարեւոր իրադարձություն՝ հայ-իրանական հարաբերություններում

Հայ-իրանական հարաբերություններում վերջերս կարևոր իրադարձություն տեղի ունեցավ՝  Իրանի խորհրդարանը վավերացրեց  «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը։ Այդ մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի սրահում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա նշեց, որ այդ համաձայնագիրը լուրջ հնարավորություններ է զբաղվել Հայաստանը Պարսծից  ծոցը Սև ծովին կապող միջանցք դարձնելուն ուղղված քայլերով։

«Եթե Իրանը խոշոր նախագծեր ունենա Հայաստանում, ապա այն պատրաստ կլինի աջակցել երկրի անվտանգությանն` առաջին հերթին իր սեփական շահերից ելնելով»,- ասաց նա։

Ասուլիսին ներկա, տարածաշրջանային հարցերով փորձագետ Էսհան Հուշմանդն էլ նշեց, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն հասարակական, մշակութային, քաղաքական և ռազմավարական բաղադրիչ եւ օր օրի ավելի են զարգանում։

«Երկու երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկումը ազդել է Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների քանակի ավելացման վրա»,- ասաց նա՝ նշելով, որ այդուամենայնիվ հարաբերություններում չօգտագործված ներուժ կա։

«Եթե Հայաստան-Իրան երկաթգծի ծրագիրը և իրանական գազի դեպի Եվրոպա տարանցման նախագիծն ավելի իրատեսական դառնա,  երկկողմանի հարաբերութունները էլ ավելի կընդլայնվեն», – ասաց նա։

Հուշմանդը անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին ու նշեց, որ իրենք հույս ունեն, որ ԼՂ հակամարտությունը կլուծվի  բացառապես խաղաղ  և երկխոսության ճանապարհով։

«Տարածաշրջանի ժողովուրդների շահերից չի բխում, որ խնդրի կարգավորման համար ընտրվի ռազմական ճանապարհը: Վստահ ենք, որ տարածաշրջանային առաջնորդների խելացի քաղաքականության հետևանքով հակամարտության համար խաղաղ լուծում կգտնվի»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ