20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արցախի ընտրությունների հարցում որևէ անակնկալ չկար. քաղաքագետ

 Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Արցախի ընտրությունների հարցում որևէ անակնկալ չկար:  Նա համաձայն չէ այն դիտարկման հետ, թե նման ընտրությունները միջազգային հանրությունը կդիտարկեն որպես Արցախի դեմոկրատական զարգացման ուղղուց շեղում: «Արցախը չի ապրում այնպես, որ դուր գա կամ չգա որևէ մեկին, պետք չէ մեկին դուր գալ, դա գործընթաց է, որը տեղի է ունենում՝ պայմանավորված արցախյան ներքին հարցերով, որը վերջին տարիներին բոլորովին այլ ուղղությամբ է շարժվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Ա. Իսկանդարյանն ասաց, որ այսօր Արցախում կա վտանգի զգացում, և դրա համար լայն կոնսոլիդացիա է պետք, իսկ այդ պայմաններում նման որոշումներով ավելի հեշտ է կազմակերպել, այսինքն՝ հասարակության էլիտան նման որոշման գնաց ներքին խնդիրներով պայմանավորված: Ինչ վերաբերում է Արցախի և Ադրբեջանի ժողովդավարական համեմատականին, ապա քաղաքգետը նշեց, որ դրանք առավել քան անհամեմատելի են:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ