17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անձնագիր ստանալու պայմանները փոփոխվել են

Ոստիկանության անձնագրային վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում իրազեկել է անձնագիր ստանալու ժամկետների նոր փոփոխության մասին։

«Այսպես, մինչ այժմ անձնագիրը առավել սեղմ ժամկետում՝ երրորդ աշխատանքային օրը լրացուցիչ վճարի դիմաց ստանալու համար քաղաքացին կարող էր դիմել միայն Երեւան քաղաքի անձնագրային ծառայություներ: Այժմ այդ հարցով կարելի է դիմել նաեւ մարզերում տեղակայված անձնագրային ծառայություններ, որը զերծ է պահում Երեւան հասնելու նպատակով լրացուցիչ ծախս կատարելուց:

Մարզերում տեղակայված անձնագրային ծառայություններում կան կոնկրետ օրեր, որ հնարավոր չէ կնքել եռօրյա պայմանագիր: Այդ օրերի համար կարող եք տեղեկանալ անձնագրային ծառայություններից:

Երրորդ աշխատանքային օրը անձնագիր ստանալու համար լրացուցիչ վճարը կազմում է 10.000 դրամ, իսկ կորստյան հիմքով նշված ժամկետում ստանալու դեպքում՝ 50.000 դրամ»,-նշել է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ