18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրջ վտանգ. Ժողովուրդ

Հոգեկան խնդիրներ ունեցող անձինք, որ չեն գտնվում բժիշկների վերահսկողության տակ, այլ ազատորեն շր­ջում են մեր կողքին, եւ հասարակության, եւ իրենց իսկ ընտանիքի անդամների համար դարձել են լուրջ վտանգ: Բազմաթիվ են այն դեպքերը, Երբ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց կողմից սպանվել են կամ հարազատները, կամ պատահական մարդիկ: Վերջին դեպքը «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկա­վար Ռուբեն Պողոսյանի դաևակահարությունն էր. նրան սպանել էր այցելուներից մեկը: Ստեղծված իրավիճակը, թե­րեւս, հետեւանք է այն բանի, որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ լիարժեք բուժում չեն ստանում, իրենց հերթին անգործության են մատնված առողջապահության նախարարությունը, իրավապահ կառույցները, որոնք չեն փորձում օրենքով սահմանված կարգով մեկուսացնել նման մարդկանց: Թերթը խնդրի շուրջ մեկնաբանությունների համար դիմեց Հայաստանի գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանին, ում կարծիքով. «Վտանգը միշտ կարող է լինել, բայց դա չի նշանակում, որ հասարակությունը պետք է իրենց տանի ու կոնցլագերում պահի»: 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ