18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վազգեն Առաջինի աղոթքից

Տեր Աստված բարի, լուսավորիր մարդկանց հոգիները, հաշտեցրու, միացրու և զորացրու բազուկները բոլոր նրանց, որ աշխարհում գործեն արդարության և խաղաղ գոյակցության համար:

Օգնիր, Տեր, բոլորին, որպեսզի սովորեն Քո կամքը կատարել մեր օրերի մարդկային կյանքում, որը լի է երկյուղներով ու ծանր տագնապներով: Բաց մարդկանց աչքերը, որպեսզի նրանք կարողանան տեսնել Քո փրկարար լոյսը և կարողանան հասկանալ, որ ճշմարիտ արդարությունն ու խաղաղությունը Քո կամքիդ կատաման մեջ է:

Քո կամքը սեր է, բարոյական գերագույն օրենքը մարդկանց աշխարհում, որից դուրս կարող է սկիզբ առնել ատելությունների, բռնությունների և մոլորությունների անդունդը: Դու ես աղբյուրը մարդու բարոյական հանճարի, Դու ես գերագույն գրավականը մարդու մարդկայնության: Դու մեր Լույսն ես, մեր Փրկության Հույսը և Խաղաղության Նավահանգիստը:

Վազգեն Ա-ի աղոթքը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ