19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանի խոսնակը դատապարտել է Գերմանիայի արտգործնախարարության հայտարարությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը դատապարտել է Գերմանիայի արտգործնախարարության հայտարարությունը և «ցավալի» որակել:
Գերմանիան բողոքի նոտա էր հղել պաշտոնական Անկարային՝ Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Փետեր Շթոյդթներին կալանավորելու առնչությամբ: Իսկ Գերմանիայի արգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ երաշխիք չկա, թե Թուրքիայում գերմանական ընկերությունները կշարունակեն ներդրումներ անել:
Թուրքական իշխանամետ «Sabah» թեթրի տեղեկացմամբ` Քալինը Գերմանիայում Թուրքիայի դեմ հայատարարությունները կապել է առաջիկա ընտրությունների հետ՝ նշելով, որ այդ կերպ փորձում են ընտրողների ձայներ հավաքել:
Նա դատապարտել է Թուրքիայի հասցեին հնչած հայտարարությունները՝ ընդգծելով, որ Գերմանիան Թուրքիայի համար կարևոր առևտրային գործընկեր է:

Քալընն անընդունելի է համարել փոքր քաղաքական հաշվարկների համար տնտեսական հարաբերությունները ստվերելու փորձը:

Քալընն ընդգծել է, որ մինչև այժմ Թուրքիայում որևէ գերմանական ընկերության նկատմամբ անօրինություն չի կատարվել, իսկ դատական գործընթացի մեջ ներգրաված անձինք մի շարք անօրինական գործերի մեջ են ներքաշված եղել:

«Քաղաքական դրդապատճառներից ելնելով արված հայտարարությունները անընդունելի են: Դա քաղաքական անպատասխանատվություն է: Թող ոչ ոք չհամարձակվի Եվրոպայից կամ աշխարհի այլ վայրից Թուրքիայի վրա մատ թափ տալով խելք սովորեցնել: Այս երկրին էլ իր կանոններն ու օրենքներն ունի: Մենք էլ մեր անվտատանգության հարցում մտահոգություններ ունենք»:

Նրա կարծիքով` Գերմանիան ավելի իրատեսական մոտեցում ցույց տված կլինի, եթե Թուրքիայի անվտանգությունը դիտարկի որպես սեփական անվտանգության մի մաս:
Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ