16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Էդմոն Մարուքյանը զբաղված է քաղաքական մանիպուլյացիաներով»

Կարծում եմ Էդմոն Մարուքյանը զբաղված է քաղաքական մանիպուլյացիաներով.

Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Վ.Վոլոդինի առաջարկից հետո: Կարծում եմ Ազգային Ժողովի պատգամավորը զբաղված է քաղաքական մանիպուլյացիաներով: Եթե այդպես չէ, ապա ինչու Մարուքյանը Սվիտալսկու հայտարարություններից հետո, որն ուղիղ միջամտություն էր մեր ներքին գործերի մեջ, չասաց, որ ԵՄ-ի հետ Հայաստանը պետք է չինտեգրվի: Միակողմանի ԱԺ պատգամավորներ մեզ պետք չեն: Ես կարծում եմ, որ նման կողմնակալ մոտեցում ունեցող ԱԺ պատգամավորը զբաղված է անհասկանալի շահեր սպասարկելով, քանի որ բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը շատ լուրջ աշխարհաքաղաքական
փոփոխությունների կարող է բերել: Հայաստանը պետք է համագործակցի բոլորի հետ և հենց դա է անում մեր երկիրն այսօր: Նման հայտարարություններն ուղղված են իրավիճակը սրելու: Պատգամավորները պետք է լուծումներ գտնեն, որպեսզի մեր հայ վարորդները կարողանան Ռուսաստանում աշխատել ավելի հարմար պայմաններում: Եթե մեզ դուր չի գալիս այն առաջարկները, որոնք կան, ապա մենք պետք է լուծումներ գտնենք և առաջարկենք: Կարծում եմ հենց այդպիսին պետք է լինի պատգամավորի գործը:

Օգտատեր Արման Ղուկասյանի ֆեյսբուքյան գրառումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ