20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիստը ընդմիջվեց

«Սասնա ծռեր 18»-ի դատական նիստը վերսկսելուց 30 րոպե հետո ընդմիջվեց, այն պատճառով, որ նախագահող դատավար Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու փաստաբանների Նինա Կարապետյանցի, Արեգ Պապիկյանի, Մուշեղ Շուշանյանի եւ դատական նիստին ներկա 3 քաղաքացիների նկատմամբ։

Թեեւ փաստաբանները գրություն էին ուղարկել դատարանին՝ նշելով, որ իրենք գտնում են դատարանի բակում, սակայն դատական կարգադրիչները իրենց թույլ չեն տալիս մտնել նիստերի դալիճ՝ պահանջելով ցույց տալ պայուսակի պարունակությունը, ինչը, փաստաբանների կարծիքով, խուզարկություն է։

Փաստաբանները նշեցին, որ այդ ամենը արհեստական խոչընդոտ է ստեղծում՝ դատական նիստը երկարաձգելու համար։ Գործով փաստաբան Հայարփի Սարգսյանի նիստի ընթացքում նշեց, որ եթե ինքը մյուս դատական նիստին բերի համապատասխան բժշկական փաստաթղթեր՝ իր պաշտպանյալ Հովհաննես Հարությունյանի վերաբերյալ, որպեսզի նրան տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց, դա դատավորը հաշվի կառնի՞։

Դատավորն էլ նշեց, որ նախ թող համապատասխան բժշկական փաստաթղթեր ներկայացնեն։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ