25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել Արցախի Ճարտար քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին

Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ միասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ճարտար քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

Տոնի մասնակիցները նախ ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին,  հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշակին:

Երևանի քաղաքապետը Արցախի Հանրապետության նախագահի ու Ստեփանակերտի գործընկերոջ հետ միասին ծանոթացել է նաև Ճարտարի մշակույթի պալատի հարակից տարածքում բացված ցուցահանդեսին, որի շրջանակում ներկայացվել են «Ղարաբաղ կարպետ» ընկերության գորգերը, ինչպես նաև տաղանդաշատ ճարտարցիների ձեռքի աշխատանքները:

bf1cba52b5a9aac8595ab153269bdf49366ad45c

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ