19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եռագույնս տվեք. «բախում» դատարանում/տեսանյութ/

Չեմ խոնարհվում նրա առաջ, ինչի դեմ ապստամբել եմ

Արդեն հայտնել ենք, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանում այսօր «Սասնա ծռերի» 18 հոգու գործով  նիստի ընդմիջման ժամանակ փաստաբան Դավիթ Գյուրջյանը ցանկանում էր շշով ջուր տեղափոխել նիստերի դահլիճ, ինչը արգելվեց դատական կարգադրիչների կողմից և վերածվեց բուռն վեճի: Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը պարզաբանեց կարգը և փորձեց հեռանալ դահլիճից, այդ ժամանակ  ներկաներից մեկը հարց ուղղեց նրան՝ կարելի՞ է եռագույնով մտնել նիստերի դահլիճ, Փոլադյանն ասաց, որ եթե դրոշի մեջ մետաղական ոչինչ չի պարունակում, ապա կարելի է: Կինն էլ առարկեց՝ ձեր կարգադրիչները ինձ եռագույնով ներս չեն թողել։ Երբ բանավեճը թեժացավ Կարեն Փոլադյանի եւ տիկնոջ միջեւ, ներկաները սկսեցին ծափահարել եւ վանկարակել «Սասնա ծռեր», Կարեն Փոլադյանն էլ սկսեց «չափ տալ»՝ հորդորելով ավելի բարձր։

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ