19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կարող էինք զավթել, ի՞նչ իմանանք. նախարարը` տիեզերքի ու լուսնի մասին փաստաթղթերից

 ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց հետևյալ որոշումներին`

«Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

 «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

«Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ասաց, որ աշխատում են տարբեր ուղղություններով, օրինակ, տիեզերքը խաղաղ օգտագործելու ուղղությամբ, լուսինը չգրավելու և այլն: Նա նշեց, որ դրանք միջազգային փաստաթղթեր են, որոնք պարտավոր են ստորագրել:  Ըստ առաջին կոնվենցիայի՝ Հայաստանը պարտավորվում է չզավթել լուսինը: Հարցին, թե հնարավոր  է զավթեի՞նք, նախարարը պատասխանեց.«Կարող էինք զավթել, ի՞նչ իմանանք: Կարող է, որ օրը գա, հնարավորություն ունենանք»,-ժպտալով ասաց նախարարը:

Նախարարի խոսքով` Հայաստանը նաև աշխատանքներ է տանում համատեղ արբանյակ ունենալու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ