19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաստաբանն էլ կարող է վտանգավոր լինե՞լ. դատարանում թեժ է

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանում այսօր «Սասնա ծռերի» 18 հոգու գործով  նիստը ընդմիջելուց  հետո գործով փաստաբաններից  Դավիթ Գյուրջյանը ցանկանում էր ջրով լցված շիշը տանել դատական նիստերի դահլիճ, սակայն դատական կարգադրիչները թույլ չտվեցին՝ նշելով, որ դա արգելված իր է։

Գյուրջյանը խնդրեց մատնանշել օրենքի այն կետը, ըստ որի արգելվում է ջրով շիշը տանել դատական նիստերի դահլիճ։ Կարգադրիչները նրան առաջարկեցին ջուրը լցնել բաժակի մեջ, նոր միայն անցնել առաջ, սակայն Գյուրջյանը առարկեց։
Խոսակցությանը խառնվեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, նա կրկնեց կարգադրիչների խոսքերը, սակայն Գյուրջյանը տեղի չտվեց։ Փոլադյանն էլ չշարունակեց խոսակցությունը՝ նշելով, որ ջրով լցված շշով չի կարող մտնել դատական նիստերի դահլիճ՝ անվտանգությունից ելնելով։

 «Ջրի մեջ կարող է կիսլատա լինի, բոլոր հնարավոր վտանգները հաշվարկված են»,-Henaran.am-ի թղթակցին բացատրեց կարգադրիչներից մեկը:

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ