25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գծատեր, առանձին երթուղիներ չեն լինի. ինչ տեսք կունենա տրանսպորտային նոր համակարգը

«Գծատեր, առանձին երթուղիներ չեն լինի, կլինի միասնական ցանց, որը կսպասարկվի կոնկրետ օպերատորի կողմից: Մի երթուղին չի պատկանելու մեկ անձի»,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն` անդրադառնալով Հայաստանում միասնական երթուղային ցանց ստեղծման նախագծին: Նախարարը նշեց, որ դեռ վաղ է ասել նաև, թե ինչ քանակի ներդրումներ անհրաժեշտ կլինեն, քանի որ դեռ պարզ չի, թե ինչ մեքենաներ և ինչ քանակի պետք կլինեն:

Ինչ վերաբերում է գյուղերի ճանապարհների վիճակին, ապա նախարարն ասաց, որ գյուղերի ճանապարհների ծրագիրը իրականացվում է, խնդիրներն արդեն գույքագրել են, և ճանապարհները սարքելու հետ զուգահեռ տրանսպրտային համակարգն էլ կաշխատի: «Շատ մեծ է խնդիրը, և զուգահեռաբար պետք է գնանք»,-ասաց նա: Այսպիսով նա պարզաբանեց, որ տեխնիկական առաջադրանքի շրջանակներում ըստ մարզերի կհավաքագրվեն տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների կբաժանվեն տարածաշրջանների, կսահմանվեն օպտիմալ երթուղիներ: Նա ասաց, որ նախագիծը չի վերաբերում Երևանին: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ