29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սննդի անվտանգության ծառայությունը դիմելու է դատարան (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի խոսքով` ՍԱՊԾ-ում բոլոր գործընթացներն իրականցվում եմ միայն օրենքի շրջանակներում։ «Որևէ անառողջ մթնոլորտի մասին խոսք չի կարող լինել»,-Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Կարապետյանն՝ անդրադառնալով ՍԱՊԾ նախկին աշատակից Նարեկ Մանթաշյանի ու «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից Գեորգի Ավետիսյանի կողմից Ծառայության վերաբերյալ տարածած լուրերին։

ՍԱՊԾ-ն արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության համար կդիմի դատարան։ «Ապատեղեկատվություն են տարածում ծառայության գործունեության վերաբերյալ և առանձին դրույթներ, որ իրենք մեկնաբանում են, չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց Ի. Կարապետյանը։

Վերջինս խորհուրդ տվեց ուսումնասիրել Նարեկ Մանթաշյանի աշխատանքային գործունեությունը, նոր գնահատակններ հնչեցնել։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ