19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ մի բառ այդ մասին, սուտ է. Դավիթ Լոքյան (տեսանյութ)

«Նախ գաղտնի քննարկում չի եղել, մեր քննարկմանը մասնակցել է առնվազն գոնե 50 մարդ, և այդ ուղղությամբ որևէ բառ չի հնչել»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ֆավիթ Լոքյանը` խոսելով մամուլի հրապարակումների մասին, թե ՀՅԴ գերագույն մարմինը քննարկում է անցկացրել, որի առանցքում եղել է այն, որ «Դաշնակցության» դրսի կառույցները դժգոհ են Կառավարության վերաբերյալ կուսակցության մոտեցումից և ընդհանրապես կոալիցիա կազմելուց:

Նախարարը նշեց, որ դա սուտ է: «Քննարկվել է, թե ինչ ընթացք ունի կոալիցիայում լինելը, ինչպես է Կառավարությունն այսօր աշխատում, ինչ առաջնահերթություններ ունի, և ուր ենք մենք գնում բարեփոխումների, ներդրումների աջակցության ուղղությամբ: ԱՄՆ-ից որևէ մեկը չի էլ մասնակցել այդ միջոցառմյանը»,-նկատեց Դավիթ Լոքյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ