25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ապստամբությունը շարունակվում է. Արամ Մանուկյան/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 20-ին շարունակվում է «Սասնա ծռեր» 18 անդամի գործով դատաքննությունը:

Ընդմիջումից հետո փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին, որով պահանջեցին ապահովել ամբաստանյալների ներկայությունը դատական նիստերի դահլիճում:

Հիշեցնենք, որ երկու նիստ առաջ 15 ամբաստանյալների վրա դատական սանկցիա էր կիրառվել դատարանին չհարգելու և ոտքի չկանգնելու համար: Անցած դատական նիստին նման սանկցիա կիրառվեց ամբաստանյալ  Թաթուլ Թամրազյանի նկատմամբ: 16 ամբաստանյալները դատական նիստերի դահլիճից հեռացված են դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:

Մեղադրող դատախազը առարկեց ներկայացված միջնորդությունը: Ամբաստանյալ  Արամ Մանուկյանը հարց ուղղեց դատավորին. «Մեր արածը ապստամբություն էր ու մեր ապստամբությունը շարունակվում է նաև դատարանում: Հիմա , որ տղերքը եկան ու էլի ոտքի չկանգնեցին, էլի հեռացնելո՞ւ եք»:

«Այդ ժամանակ կքննարկենք Ձեր հարցը, իսկ հիմա մի խոսեք»,-ասաց նախագահող դատավոր Արտուշ Հարությունյանը:

Հովհաննես Հարությունյանն էլ տեղից ասաց. «Հիմա չենք հարգում Ձեզ, ինչ անենք…»:

Դատարանը որոշեց դահլիճում ապահովել բոլոր ամբաստանյալների ներկայությունը:

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ