24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բլոգեր Լապշինին դատապարտել են 3 տարվա ազատազրկման

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն այսօր Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, հայտնում է ТАСС-ը:

Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմանները» «անօրինական հատելու համար»:

Նշվում է, որ բլոգերը պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ