24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մոր ցնցող օրհնությունը

«Պատվիր հորդ և մորդ, որպեսզի կյանքիդ օրերը ուրախ և երջանիկ լինեն» (5-րդ պատվիրանը)։

Հիշեք, որ կյանքում ամեն ինչ կարող ենք վերագտնել ու վերականգնել՝ դրամ, ունեցվածք, հարստություն, նույնիսկ (թող ներեն ինձ կանայք) կին և երեխաներ, բայց հայր ու մայր մենք մի անգամ ենք ունենում, քանի որ մեկ անգամ ենք ծնվում։ Նրանք երկրի վրա Գերագույն Ծնողի՝ Աստծու ներկայացուցիչներն են։

Ուշադիր կարդացեք այս պատմությունը։ Սա մի օրինակ է․ 

Մի օր կինս խնդրեց, որպեսզի մի ուրիշ կնոջ ճաշի հրավիրեմ, իսկ հետո՝ շարժանկար (ֆիլմ) դիտելու։ «Ես սիրում եմ քեզ, – ասաց նա, – բայց նա էլ է քեզ սիրում և շատ կցանկանա քեզ հետ ժամանակ անցկացնել»։ Այն կինը, ում պետք է ճաշի հրավիրեի` մայրս էր։ Արդեն 19 տարի էր, որ նա այրի էր, բայց իմ աշխատանքը և 3 երեխաներով զբաղված լինելը թույլ չէր տալիս հաճախ այցելել նրան։

Երբ զանգեցի, նա զարմացավ՝ մտածելով, թե ինչ-որ վատ բան է պատահել։ Հրավերս լսելուց հետո պատասխանեց, որ մեծ հաճույքով կճաշի ինձ հետ։ Ուրբաթ օրը աշխատանքից հետո գնացի մորս վերցնելու։ Հուզված էի։ Երբ նա դուռը բացեց, նկատեցի, որ նա էլ էր հուզված։ Մայրս գանգրացրել էր վարսերը, հագել այն շորը, որը վերջին անգամ կրել էր իր վերջին ամուսնական տարեդարձը նշելիս։ Նա ժպտում էր ինձ հրեշտակի պես։

Ռեստորան մտավ հպարտությամբ, ինչպես առաջին տիկին։ Ճաշացանկը նրա համար բարձր կարդացի, քանի որ նա այլևս լավ չէր տեսնում։ Իսկ ամբողջ այդ ընթացքում նա, աչքերը ինձ հառած, քնքուշ ժպտում էր։ «Հիշո՞ւմ ես, – ասաց նա, – երբ դու փոքր էիր, ես էի ճաշացանկը քեզ համար կարդում»։ Մենք հաճելի զրույց ունեցանք, նույնիսկ ուշացանք ֆիլմից։ Երբ ուշ երեկոյան ես նրան տուն տարա, նա ասաց. «Ես մեծ հաճույքով էլի քեզ հետ կճաշեմ, բայց միայն թե այս անգամ ես եմ հրավիրում»։ Ես ուրախությամբ համաձայնվեցի։

«Երբ տուն հասա, կինս հարցրեց,- «Ինչպե՞ս անցավ երեկոն»։ «Հիանալի,- պատասխանեցի ես, – շատ ավելի լավ, քան սպասում էի»։

Դժբախտաբար մայրս մի քանի օր անց մահացավ … Եվ մենք այդպես էլ չհասցրեցինք իրար հետ մի անգամ ևս ճաշելու։ Մի որոշ ժամանակ անց մի ծրար ստացա, որի մեջ դրված էր նույն ռեստորանի նախօրոք վճարված կտրոնը և մի նամակ գրված մորս կողմից. «Ես համոզված չէի, որ կկարողանամ ներկա գտնվել ճաշին, այդ պատճառով նախապես եմ վճարել։ Վճարել եմ քո և կնոջդ համար։ Դու չես պատկերացնում, թե ի՞նչ մեծ նշանակություն ունեցավ այդ երեկոն ինձ համար։ Ես սիրում եմ քեզ, որդիս»։

Այդ պահին ես հասկացա «Ես սիրում եմ քեզ» արտահայտության կարևորությունը և թե ի՞նչ մեծ նշանակություն ունի ժամանակ հատկացնելը մեր ծնողներին ու հարազատներին։ Ընտանիքը անգին է։ Հատկացրեք նրանց այն ժամանակը, որին նրանք արժանի են, հենց այս պահին, ոչ հետո, քանի որ այդ ժամանակը չի կարող հետաձգվել:

Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից

Այս նյութը վերցրել եմ Artik Arto Chalabyan-ի կայքից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ