25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սասնա ծռերի պաշտպանները կրկին նիստերի դահլիճ չմտան/տեսանյութ/

«Սասնա ծռերի» 18 անդամների գործով դատական նիստին կրկին պաշտպաններ Մուշեղ Շուշանյանը, Արայիկ Պապիկյանը և Նինա Կարապետյանցը չկարողացան մտնել նիստերի դահլիճ։ Կարգադրիչները ցանկանում էին, որպեսզի նրանց պայուսակները զննեն, սակայն փաստաբանները թույլ չտվեցին։ 

Դատական կարգադրիչներն արձանագրություններ են կազմել նրանց հրաժարվելու վերաբերյալ, իսկ պաշտպանները՝ գրել իրենց առարկությունները։ Մուշեղ Շուշանյանը համոզվածություն ունի, որ այս դատական նիստում եւս սանկցիա կկիրառվի իր նկատմամբ։

Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստը պետք է մեկնարկեր ժամը 11.00-ին, սակայն մեկնարկեց 11:40։

Այսօրվա դատական նիստին մասնակցելու է 2 ամբաստանյալ, մյուս 16-ը հեռացված են դահլիճից՝ տարբեր ժամանակահատվածներով։

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

Մանրամասները՝ տեսանյութում

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ