20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քրիստոսն է կերակրողը

Հիսուսն իր մոտ կանչեց իր աշակերտներին և ասաց նրանց.
– Խղճում եմ այս բազմությանը, որովհետև ահա երեք օր է, որ ինձ մոտ են և այլևս ոչինչ չունեն ուտելու։ Չեմ ուզում տուն ուղարկել նրանց, որպեսզի չլինի թե ճանապարհին ուշագնաց լինեն։

Աշակերտներն ասացին.
– Հիմա այս ամայի վայրում որտեղի՞ց գտնենք այսքան բազմությանը կշտացնելու հաց։

Հիսուսը պատասխանեց նրանց.
– Քանի՞ հաց ունեք։

Նրանք պատասխանեցին.
– Յոթ հաց և մի քիչ էլ մանր ձկներ։

Հիսուսը ժողովրդին հրամայեց, որ նստեն գետնին։ Ապա վերցրեց յոթ հացը և ձկները, շնորհակալություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց աշակերտներին, սրանք էլ բաժանեցին ժողովրդին։ Բոլորն էլ կերան ու կշտացան, և աշակերտները, կտորտանքները հավաքելով, յոթ զամբյուղ լցրին։ Իսկ ուտողները շուրջ չորս հազար հոգի էին՝ չհաշված կանանց ու երեխաներին։

Մատթեոսի ավետարան 15:32-38

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ