19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հոգեբուժարանում մոռացել են հիվանդներին հաց տալ. Հայկական Ժամանակ

Նուբարաշեն հոգեբու­ժական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտո­նակատար, առողջապա­հության նախկին փոխնա­խարար Գագիկ Միրիջանյանը, թերթի ստացած տեղե­կությունների համաձայն, կադրային մեծ փոփոխու­թյուններ է սկսել բուժհաստատությունում:

Նշվում է, որ նա աշխատանքից ազատել Է շուրջ 30 բուժաշխատողի, դրա փոխարեն ունի 4 գործավար, առողջապահության նախա­րարության բժշկական օգնության քաղաքականության վարչության րդետ Դավիթ Մելիք-Նուբարյանի կնոջն ընդունել է որպես միջազ­գային հարցերով խորհրդական: Նույն աղբյուրները նաեւ փո­խանցում են, որ օրեր առաջ «Նուբարաշենում» մոռացել են հաց պատվիրել այնտեղ բուժվող մոտ 300 հիվանդի համար, ինչը նրանց տրվող սննդի էական մասն է կազմում:

Այս տեղեկությունները երկու օր շարունակ փորձում էինք ճշտել եւ դրանց վերաբերյալ մեկնաբա­նություն ստանալ Գագիկ Միրիջանյանից: Երկու օրն էլ տնօրենի ընդունարանից մեր հեռախոսա­զանգին պատասխանում էին, որ նա խորհրդակցության է: «Ձեզ մոտ շաբաթը յոթ օր խորհրդակցությո՞ւն է»,- հետաքրքրվեցինք: «Դե… հաճախակի են լինում»,- ար­ձագանքեց տիկինը:

Նկատենք, որ Միրիջանյանը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում արմատական փոփոխություններ է սկսել’ չնայած որ սահմանված կարգով դեռ չի անցկացվել թափուր պաշտոնի մրցույթ եւ ինքը չի հաղթել: Բայց դա ընդամենը ժամանակի հարց է: Ընդ որում, նախատեսվում է, որ մի շարք հոգեբուժական հաս­տատություններ կօպտիմալացվեն-կմիավորվեն, եւ նա կդաոնա միավորված հոգեբուժական կենտրոնի ղեկավար:

Հավելենք, որ որոշ տեղեկու­թյունների համաձայն, աշխա­տանքից ազատված բուժաշխա­տողների փոխարեն Գագիկ Մի­րիջանյանը մտադիր է նոր կադ­րեր ընդունել:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ