18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ասաց՝ այդ «Իսկանդերը» բարոյականության համար չենք բերել, կտանք, կոչնչացնենք»

«Հայ ժողովուրդն իրենց երախտապարտ է, թե ոչ, այդ մասով մի բան հաստատ կարող եմ ասել, որ Հայաստանը Ռուսաստանին երախտապարտ լինելու ոչ մի առիթ չունի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանն՝ անդարադառնալով ռուս գործիչներից Ժիրինովսկու վերջերս արած հայտարարությանը, թե Հայաստանը միշտ երախտապարտ է եղել ՌԴ-ին:

«Առաջին պետականությունը, որ նաև իրենց կողմից կազմակերպված ցեղասպանության գեհենից հայ ժողովուրդն ազատվեց և պետականություն ստեղծեց, իրենք աշխարհի ամենահետադիմական, ֆաշիստական և ամենաայլանդակ պետության հետ դաշնակցեցին և մասնատեցին Հայաստանը: Դրա համա՞ր պետք է երախտապարտ լինենք: Իսկ հայ ժողովուրդն իրենց հանդեպ իր պարտականությունը միշտ կատարել է՝ իրենց ընդունելով որպես քրիստոնեական քաղաքակրթություն:

Երևի ադրբեջանցիները փող են տվել կամ մարդիկ են արտահանել իրենց մոտ»,-հավելեց Շիրինյանը:

Խոսելով նախագահ Սարգսյանի հայտարարությունից, որ ասում էր, թե հարկ եղած դեպքում «Իսկանդերը» կօգտագործվի՝ նա նշեց. 

 «Ես կարծում եմ՝ որքան էլ շիկացում լինի, ավելի տաքացած ռազմական գործողություններ չեն լինելու: Սերժ Սարգսյանի հայտարարությունը տեղին է այն իմաստով, որ ասաց՝ այդ «Իսկանդերը» բարոյականության համար չենք բերել, կտանք, կոչնչացնենք: Այստեղ հարցի երկրորդ մասը կա. պարզ է, որ Հասանովները հիմա  ուզում են հայ-ռուսական հարաբերություններում ճեղք առաջացնել: Այնպես որ, եթե մի կողմից Ժիրինովսկուն քննադատում ենք, մյուս կողմից պետք է հասկանանք, որ ոչ թե պետք է հրաժարվենք Ռուսաստանի հետ հարաբերություններից, այլ դրանք դարձնենք իսկապես դաշնակցային, միջպետական հարաբերություններ: Ով այդ հարաբերությունները փչացնում է, դրա դեմը պետք է առնել, ով օգնում է՝ պետք է կողմ լինել:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա  փողը ծախսում ենք Ռուսաստանի զենքի գործարաններն աշխատեցնելու համար, ձեզ ոչինչ չի հասնում: Հայաստանն ստանում է զենքը, և դուք ոչ մի բան չեք կարող անել: Բացի այդ հայ զինվորի դիմաց ոչ մի ադրբեջանական բանակ չի կարող կռվել, դա էլ պետք է միշտ ասվի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ