25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշեց Սիմոն Պրուլկս Սենեկալին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ: Որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի № 1204-Ա հրամանագրով  Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել  Սիմոն Պրուլկս Սենեկալին, որը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության գեղասահքի հավաքական թիմում: Նա մասնակցելու է գեղասահքի 2018-2019 թվականների Եվրոպայի և աշխարհի առաջնություններին և 2018 թվականին Կորեայում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերին:

Վերոնշյալից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել Սիմոն Պրուլկս Սենեկալին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ մինչև 2018 թվականի ամառային զորակոչը:

Սիմոն Պրուլկս Սենեկալը հաշվառված է հանրապետական զինվորական կոմիսարիատում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ