19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լրագրողների նկատմամբ բռնությունները աճում են

2017 թվականի երկրորդ եռամսյակը լարված ժամանակաշրջան էր հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար։ Այն ներառեց երկրի համար կարևորագույն երկու իրադարձություններ Ազգային ժողովի ու Երևանի ավագանու ընտրություններր։ «Սովորաբար այսպիսի ժամանակահատվածներում ավելանում են ճնշումներն ու խոչրնդոտումները ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների նկատմամբ, եւ այս առումով վերջին երկու ընտրություններն էլ բացառություն չեղան»,-այսօր «Հենարան» ակումբում հրավրիված ասուլիսին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Այսպես, ապրիլի 2-ին՝ խորհրդարանական րնտրությունների օրր, արձանագրվեց լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2, մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու եւ ճնշում գործադրելու 9 դեպք։ Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու րնտրություններին, ապա դրանց նախորդոդ քարոզարշավի ընթացքում իսկ արձանագրվեցին լրագրողների իրավունքների խախտումներ, մեկ բռնության եւ երկու խոչրնդոտումների դեպքեր։ Ֆիզիկական բռնության 2 դեպք եւ մասնագիտական գործունեության խոչընդոտման 5 միջադեպ էլ գրանցվել է բուն րնտրությունների օրր։

Ընդհանուր առմամբ, 2017 թ. երկրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 5, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների 10 դեպք։ Իսկ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ տարաբնույթ ճնշումների թիվը հասել է 57-ի։

Դիտարկվող ժամանակահատվածում, ինչպես հայտնեց բանախոսը, ընդդեմ ԶԼՄ-ների եւ/կամ լրագրողների ներկայացվել է 33 նոր դատական հայց, բոլորն էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսվսւծ վիրավորանքի եւ գրպարտության հիմքով են։ Կիսամյակի կտրվածքով այդ գործերի քանակը հասել է 48-ի։ Սա լրատվամիջոցների հիմնադիրների ու դրանց աշխատակիցների դեմ դատական հսւյցերի աննախադեպ ալիք է 2010թ. մայիսին Հայաստանում վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումից ի վեր։

Աշոտ Մելիքյանը նկատեց, որ 2017 թ. երկրորդ եռամսյակն աչքի րնկավ նորաստեղծ խորհրդարանի պատգամավորների և այլ հայտնի անձանց անհիմն ու անարդարացի մեղադրանքներով լրագրողների ու լրատվամիջոցների հասցեին, շարունակվեց նրանց հետ վիրավորական արտահայտություններով խոսելու, արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու, «դասեր» տալու միտումր։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ